Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Անցողիկ շեմ

Անցողիկ շեմ
17.09.2023 | 22:38

Նախնական պատկերով՝ անցողիկ շեմը կհաղթահարեն.

1. «Քաղաքացիական պայմանագիր» (Ավինյան)

2.«Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)

3. «Ազգային առաջընթաց» (Հայկ Մարության)

4. «Հանրային ձայն» (Դոգ)

5. «Հանրապետություն» (Արտակ Զեյնալյան)

Միակը, ով միանշանակ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, «Հանրապետությունն» է, բայց այս պահին առկա պատկերով անգամ միասին չեն հավաքում 50%։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4304

Մեկնաբանություններ